Մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ մարմնամարզության աշխարհի գավաթում
29/04/2023 21:15
Նմանատիպ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի եզրափակիչում երկրորդն է, իսկ Հարություն Մերդինյանը` 3-րդը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքել է 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Մերդինյանը` 3-րդը: Նույնքան միավորով 3-րդ տեղում է նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում