Թուրքիան առանց նախազգուշացնելու փակել է օդային սահմանը Հայաստանի համար
29/04/2023 23:08
Նմանատիպ
Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել է Floye Armenia-ին տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Թուրքիայի ավիացիոն իշխանությունները նախօրոք չեն իրազեկել մեզ և մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցրել են փաստի առաջ։ Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ», – նշել էԱնանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում