«Ֆորմուլա 1»-ը Բաքվի հետ նոր եռամյա պայմանագրի կստորագրի
29/04/2023 23:15
Նմանատիպ
«Ֆորմուլա 1»-ը հայտարարում է Բաքվի հետ նոր եռամյա պայմանագրի ստորագրման մասին․ փաստաթղթի համաձայն Ադրբեջանը մինչև 2026 թվականը կշարունակի հյուրընկալել մրցույթի գրան պրին։
Մրցույթը Բաքվում անցկացվում է 2016 թվականից։
Մոնակոյից և Սինգապուրից հետո Բաքուն աշխարհի երրորդ քաղաքն է, որը «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացնում է քաղաքի փողոցներով: Պաշտոնական Բաքուն չի թաքցնում՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում