Բռնցքամարտիկ Լուսինե Գևորգյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
30/04/2023 15:58
Նմանատիպ
Հայաստանի կանանց բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Լուսինե Գևորգյանը դարձել է Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության կանանց 48 կգ քաշային կարգում Գևորգյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է Միհաելա Բադեսշուին: Հայ բռնցքամարտիկը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ տղամարդկանց պայքարում Հայաստանն ապահովել է առնվազն 10 մեդալ, քանի որ հայ մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչներ: