Արթուր Դավթյանը 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է

Արթուր Դավթյանը 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Արթուր Դավթյանը դարձավ 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը՝ 15,166 միավորով գրավեց 1-ին տեղը:

Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձավ աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, Մերդինյանը` 3րդն է: Իսկ օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում