2023 թվականին մոտ 1 մլն․ մարդ կարող է բախվել սովի սպառնալիքի հետ․ ՄԱԿ
01/05/2023 01:08
![2023 թվականին մոտ 1 մլն․ մարդ կարող է բախվել սովի սպառնալիքի հետ․ ՄԱԿ](https://times.am/v3/wp-content/uploads/2023/05/coren_519052881-e1682888904428-1024x616.webp)
Նմանատիպ
Այս տարի սովը կարող է սպառնալ 1 միլիոն մարդու, հաղորդում է ՄԱԿ-ը: Կազմակերպությունում նշել են, որ շուկան կախված է ռուսական արտադրանքի հասանելիությունից։
«Մոտ 970 հազար մարդ բառացիորեն կհայտնվի սովի շեմին։ Պարենի համաշխարհային շուկայում դիրքը մեծապես պայմանավորված է ռուսական արտահանվող ապրանքների հասանելիության ազատությամբ։ Կարելի է խոսել անուղղակի պատժամիջոցների մասին՝ սա եվրոպական նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի արգելք է, ֆինանսական գործարքների հետ կապված դժվարություններ։ Աշխարհում գործարքների մեծ մասն իրականացվում է կանխավճարային հիմունքներով, իսկ ռուսական բանկերն անջատված են SWIFT համակարգից»,- ասել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Ռուսաստանի Դաշնության հետ կապի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում