G7-ի երկրներն արհեստական բանականության կարգավորման մասին հայտարարություն են արել
Նմանատիպ
«Մեծ յոթնյակի» երկրները պետք է կարգավորեն արհեստական բանականությունը, պայմանավորվել են G7-ի երկրների թվային տեխնոլոգիաների նախարարները։ Նրանք շտապում են մտցնել օրենք արհեստական բանականության մասին՝ ապահովելու համար կանոնների պահպանումը նոր գործիքների, այդ թվում ChatGPT-ի հարցում, տեղեկացրել է Reuters-ը։
Բայց այդ կարգավորումը չպետք է խանգարի արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը և պետք է հենվի դեմոկրատական արժեքների վրա, նշվել է G7-ի նախարարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Ճապոնիայում երկօրյա հանդիպման ավարտին։
Նախարարներն ընդունել են, որ G7-ի տարբեր անդամներ կունենան տարբեր մոտեցումներ հուսալի ԱԱ-ի հարցում, բայց համաձայնագիրը սահմանում է կողմնորոշիչ, թե ինչպես պետք է մեծ երկրները կարգավորեն ԱԱ-ն կոնֆիդենցիալության եւ անվտանգության ռիսկերի պայմաններում։
«G7-ի այս հանդիպման եզրահանգումները ցույց են տալիս, որ մենք միայնակ չենք այս հարցում»,- Reuters գործակալությանն ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթե Վեսթագերը համաձայնագրի ստորագրումից առաջ։
Կառավարությունները հատկապես ուշադրություն են դարձրել արհեստական բանականության այնպիսի գործիքների տարածվածության վրա, ինչպիսին են ChatGPT-ը, չաթ-բոթը, OpenAI-ը, որը դարձել է ամենաարագ տարածվող հավելվածը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում