Աշխարհում սմարթֆոնների վաճառքը նվազել է, բացի iPhone-ից
01/05/2023 17:06
Նմանատիպ
Canalys վերլուծական գործակալությունն ուսումնասիրել է սմարթֆոնների շուկան 2023թ․ առաջին եռամսյակի համար։
Ընկերության տվյալներով՝ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները կրճատվել են 13%-ով՝ հասնելով 269,8 մլն միավորի։ Միևնույն ժամանակ, Apple-ի վիճակը ավելի հուսադրող է երևում․ առաքումները աճել են 3%-ով:
Առաջին 5 արտադրողների ցուցանիշները.
- Apple (iPhone)՝ +3%
- Samsung՝ -18%
- Xiaomi՝ -22%
- OPPO՝ -8%
- Vivo՝ -17%
Այնուամենայնիվ, Samsung-ը շարունակում է մնալ ոլորտի առաջատարը: Ընկերությունը առաքել է 60,3 մլն սարք։ Երկրորդ տեղում Apple-ն է՝ 58 մլն գաջեթներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում