Դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը
01/05/2023 13:23
Նմանատիպ
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպտակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում