Ներդրողները դատի են տվել Adidas-ին Քանյե Ուեսթի հետ համագործակցելու համար

Նմանատիպ
Adidas-ին դատի են տվել որոշ ներդրողներ, որոնք պնդում են, որ ընկերությունը տեղյակ է եղել Քանյե Ուեսթի խնդրահարույց վարքագծի մասին ռեփերի հետ համագործակցությունն ավարտելուց տարիներ առաջ: Այս մասին գրում է BBC-ն:
Ներդրողները պնդում են, որ Adidas-ը չի կարողացել սահմանափակել ֆինանսական կորուստները և նախազգուշական միջոցներ ձեռնարկել դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու համար:
Ի պատասխան՝ Adidas-ը հայտարարել է, որ իրենք կտրականապես մերժում ենք այդ անհիմն մեղադրանքները: Ընկերությունը հավելել է, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրանցից պաշտպանվելու համար»:
Ուեսթը դատավարության կողմ չէ։ Ռեփերը Adidas-ի համար մշակել էր Yeezy ապրանքանիշի ներքո մարզակոշիկների շարք:
Սպորտային հագուստի հսկան անցյալ տարի դադարեցրեց համագործակցությունը ռեփերի հետ հակասեմական մեկնաբանությունների պատճառով: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ընկերությունը դադարեցրեց համագործակցությունը, հայտարարեց. «Adidas-ը չի հանդուրժում հակասեմիտիզմը և ատելության ցանկացած այլ դրսևորում»։ «Ye-ի վերջին մեկնաբանություններն ու գործողությունները եղել են անընդունելի, ատելություն առաջացնող և վտանգավոր, և դրանք խախտում են ընկերության արժեքները»:
Այնուամենայնիվ, ներդրողները, որոնք ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ, պնդում են, որ Adidas-ը տեղյակ է եղել Ուեսթի կասկածելի վարքագծի մասին նրա հետ համագործակցություն սկսելուց առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում