26.1 C
Yerevan

Ներդրողները դատի են տվել Adidas-ին Քանյե Ուեսթի հետ համագործակցելու համար

Նմանատիպ

ՀՀ-ում օտարերկյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ. դոլար

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է...

UCOM-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2․99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող...

Դրամի փոխարժեք․ Մայիսի 30

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 30-ի...

Adidas-ին դատի են տվել որոշ ներդրողներ, որոնք պնդում են, որ ընկերությունը տեղյակ է եղել Քանյե Ուեսթի խնդրահարույց վարքագծի մասին ռեփերի հետ համագործակցությունն ավարտելուց տարիներ առաջ: Այս մասին գրում է BBC-ն:

Ներդրողները պնդում են, որ Adidas-ը չի կարողացել սահմանափակել ֆինանսական կորուստները և նախազգուշական միջոցներ ձեռնարկել դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու համար:

Ի պատասխան՝ Adidas-ը հայտարարել է, որ իրենք կտրականապես մերժում ենք այդ անհիմն մեղադրանքները: Ընկերությունը հավելել է, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրանցից պաշտպանվելու համար»:

Ուեսթը դատավարության կողմ չէ։ Ռեփերը Adidas-ի համար մշակել էր Yeezy ապրանքանիշի ներքո մարզակոշիկների շարք:

Սպորտային հագուստի հսկան անցյալ տարի դադարեցրեց համագործակցությունը ռեփերի հետ հակասեմական մեկնաբանությունների պատճառով: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ընկերությունը դադարեցրեց համագործակցությունը,  հայտարարեց. «Adidas-ը չի հանդուրժում հակասեմիտիզմը և ատելության ցանկացած այլ դրսևորում»։ «Ye-ի վերջին մեկնաբանություններն ու գործողությունները եղել են անընդունելի, ատելություն առաջացնող և վտանգավոր, և դրանք խախտում են ընկերության արժեքները»:

Այնուամենայնիվ, ներդրողները, որոնք ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ, պնդում են, որ Adidas-ը տեղյակ է եղել Ուեսթի կասկածելի վարքագծի մասին նրա հետ համագործակցություն սկսելուց առաջ:

spot_imgspot_img