Ռուսաստանը գնդակոծել է 119 ուկրաինական բնակավայր. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը գնդակոծել է 119 ուկրաինական բնակավայր. կան զոհեր և վիրավորներ

Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի տարածքում գտնվող 119 բնակավայր, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին մայիսի 1-ին հայտնել է Ռազմական մեդիա կենտրոնը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության տվյալները։

«Ուկրաինայի ՊՆ իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի ինը շրջանի տարածքը… Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, զոհերի թիվը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հակառակորդը կիրառել է ականանետեր, տանկեր, հրետանի, նռնականետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, օպերատիվ տակտիկական մարտավարական համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, մարտավարական և ռազմավարական ավիացիա։ Հաստատվել է 179 ենթակառուցվածքային օբյեկտների խոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում