30.1 C
Yerevan

Ռուսաստանը պատրաստ չէ դիմակայել ուկրաինական հակահարձակմանը․ CNN

Նմանատիպ

«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Դրամի փոխարժեք․ Հունիսի 6

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 6-ի...

Ռուսական բանակը, նույնիսկ հաշվի առնելով իր թվաքանակը և փորված երկար խրամատները, պատրաստ չէ դիմակայել ուկրաինական բանակի հնարավոր հակահարձակմանը։

Այս մասին գրում է ամերիկյան CNN գործակալությունը։

Վերլուծաբանները նշում են մի քանի պատճառներ, որոնք վկայում են ռուսների՝ ուկրաինացիներին դիմակայելու անհնարինության մասին։ «Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ չէ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը, վկայում են հենց վերջին երեք օրերի իրադարձությունները։ Նախ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Միխայիլ Միզինցևի պաշտոնանկությունը նյութատեխնիկական ապահովման բաժնից։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի բացատրել կադրային նման վերադասավորումները, այլ պարզապես հաստատել է Ալեքսեյ Կուզմենկոյին նոր պաշտոնում։

Նրան աշխատանքից ազատել են այն ժամանակ, երբ Ուկրաինան հակահարձակման է նախապատրաստվում, և սա վկայում է այն թոհուբոհի մասին, որում գտնվում է Կրեմլի ղեկավարությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

CNN-ն ուշադրություն է դարձնում նաև Պրիգոժինին։ Նա անկեղծորեն խոսել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնց բախվում են վագներականները։ Պրիգոժինի խոսքով՝ «Վագներ»-ը զինամթերքի այնպիսի պակաս է զգում, որ կարող է լքել Բախմուտը՝ ռազմավարական առումով անկարևոր քաղաք, որի համար Ռուսաստանի Զինված ուժերը հազարավոր կյանքեր են տվել։ Բացի այդ, հոդվածում ասվում է, որ ռուսների բարոյահոգեբանական վիճակը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ թե ինչպիսի տրամադրվածություն ունեն ուկրաինացիները, անհայտ է։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Դրամի փոխարժեք․ Հունիսի 6

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 6-ի...