Աշխատանքի տոնավաճառ՝ Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանում
01/05/2023 16:39
![Աշխատանքի տոնավաճառ՝ Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանում](https://times.am/v3/wp-content/uploads/2023/05/342333583_1413674822702258_4293674274810910148_n-1024x538.jpg)
Նմանատիպ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է հերթական Աշխատանքի տոնավաճառը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:
Մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 60 հայաստանյան առաջատար գործատուներ։ Աշխատանքի տոնավաճառի ընթացքում հնարավորություն է ստեղծվելու ծանոթանալ առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում