28.1 C
Yerevan

Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան Արաբիայից և ուզում է «Ռեալ» վերադառնալ

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից և ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Տեղեկությունը հայտնում է ElNacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա հարձակվողի համար լեզվական արգելքի պատճառով դժվար է հարմարվել նոր ակումբին: Նրան խանգարում են նաև Սաուդյան Արաբիայի մշակույթին հարմարվելու դժվարությունները։ Նշվում է, որ Ռոնալդուն ափսոսում է, որ 2018 թվականին հեռացել է «Ռեալից» և կրկին ուզում է ապրել Մադրիդում:

Ավելի վաղ փաստաբան Նուֆ բինտ Ահմեդը դատական հայց էր ներկայացրել Ռոնալդուի դեմ, որը «Ալ Հիլալի» հետ խաղից հետո (0:2) երկրպագուների կողմից արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի անվան վանկարկումների ժամանակ բռնել է իր աճուկային հատվածը։ Իրավաբանի խոսքով՝ ֆուտբոլիստի պահվածքը «հրապարակային անպարկեշտության» դրսևորում է և «հանցագործություններից մեկը, որը պահանջում է ձերբակալում և արտաքսում, եթե դա կատարվել է օտարերկրացու կողմից»:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ մինչև 2025 թվականի ամառը: Պորտուգալացու աշխատավարձը, հաշվի առնելով կոմերցիոն վճարումները, կկազմի տարեկան 200 մլն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...