26.1 C
Yerevan

Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Թեհրանի համալսարանը Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի հետ գիտահետազոտական արբանյակ կստեղծի։ Տեղեկությունը հայտնել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին։

«Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, որպեսզի մոտ ապագայում կարողանանք համատեղ գիտահետազոտական արբանյակ ուղարկել ուղեծիր։ Ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», – Մողիմիի խոսքը մեջբերում է «IRNA» գործակալությունը։

Խոսելով երկու երկրների համագործակցության և Ռուսաստանի ու Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա անդրադարձել է ուսանողների և դասախոսների փոխանակման մասին համաձայնագրին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից:

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ապրիլի 27-28-ը անցկացվել է Ռուսաստանի և Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովը:

Համաժողովի շրջանակում թեմատիկ նստաշրջաններ են անցկացվել, որոնց ընթացքում կրթության և գիտության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել։

spot_imgspot_img