Արցախի պետնախարարը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունի
Նմանատիպ
Հայաստանի իշխանություննների կողմից արված որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ։
Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Մետաքսե Հակոբյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ Արցախի իշխանությունները տեղեկացված են իրենց կողմից Արցախի մասով կատարվող բոլոր գործընթացներին։
Պետնախարարը հայտարարել է, որ ինքը Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունի․
«Պարբերաբար շփումների մեջ եմ իրավական գործընթացներում ներգրավված անձանց հետ։ Այդ շփումների շրջանակներում ներկայացնում եմ իմ առաջարկները։ Ուղիղ հաղորդակցություն Հայաստանի իշխանություննների հետ չունեմ, հետևաբար հաղորդակցում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ»,- ասել է պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանի կարծիքով՝ հիմա Արցախի իշխանությունները մեծ անելիք ունեն Արցախում կատարվողի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու մասով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում