19.1 C
Yerevan

Երևան-Ստամբուլ չվերթը կկայանա․ Թուրքիան արգելում է միայն իր երկնքով այլ երկրներ թռչել

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...

FlyOne Armenia ավիաընկերությունը երեկ Թուրքիայի օդային սահմանով նախատեսված չվերթներ չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Անանյանը նշել է, որ թուրքական արգելքի հետևանքով միայն Փարիզ-Երևան չվերթն էր, որը հարկադրված վայրէջք էր կատարել այլ երկրում:

Հարցին, թե թուրքական կողմն արգելքի համար ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում և ինչ աշխատանքներ են տարվում այն վերացնելու համար, Անանյանը նշել է, որ այս պահին նորություն ասել չի կարող:

«Հենց տեղեկություն ստանանք, միանգամից կիրազեկենք: Ավիաընկերությունը կիրառելու է իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմը, որ իր ուղևորների ճամփորդական պլանները փոփոխություն չկրեն»,- ասել է նա։

Ժամը 00:55-ին սպասվում է Երևան-Ստամբուլը չվերթը, որը չեղարկված չէ:

«Թուրքական կողմը միայն արգելում է իր օդային տարածքով այլ երկրներ թռչելը, դեպի Ստամբուլ չվերթները չեղարկված չեն: Առաջիկա օրերին սպասվող չվերթները դեռ չեն հետաձգվել, համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ չվերթներն իրականացնելու համար, այս պահին էլ տեղի է ունենում Լիոն-Երևան չվերթը»,- ասել է Անանյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...