5-րդ սերնդի կործանիչը թուրքական արտադրության շարժիչներով օդ է բարձրացել Էրդողանի ընտրարշավի ժամանակ

5-րդ սերնդի կործանիչը թուրքական արտադրության շարժիչներով օդ է բարձրացել Էրդողանի ընտրարշավի ժամանակ

Հինգերորդ սերնդի թուրքական կործանիչը երկուշաբթի հանրության առաջ առաջին անգամ թռել է սեփական շարժիչներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ արարողությունը տեղի է ունենում Անկարայի մերձակայքում գտնվող Քահրամանկանզան քաղաքում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի բազան։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ միջոցառումը հեռարձակվվել է տեղական հեռուստաալիքներով։

Խոսքը TF-X ինքնաթիռի մասին է, որը ստեղծվում է Ազգային մարտական ինքնաթիռների (Milli Muharip Ucak, MMU) ծրագրի շրջանակներում։ Էրդողանը ներկայացրել է այս ինքնաթիռի պաշտոնական անվանումը, այն կանվանվի «Կաան»։ Այս կործանիչը հանրության մոտ դուրս է եկել սեփական շարժիչներով՝ Hurjet մարտական ուսումնական ինքնաթիռի ուղեկցությամբ, որը վերջերս էր կատարել իր առաջին թռիչքը։

«Այսօր պատմական օր է մեր պաշտպանական արդյունաբերության և ավիացիայի համար: Անցած ամիսների ընթացքում մենք մեծ հպարտության պահեր ենք ապրել մեր պաշտպանական արդյունաբերության մեջ: Այժմ մենք ներկա ենք ջրում, գետնին և օդում: Եվ մենք ապագայում էլ ունենալու ենք ավելի շատ ձեռքբերումներ»,-ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում