Իսրայելը հարվածել է Հալեպի օդանավակայանին․ կա զոհ

Իսրայելը հարվածել է Հալեպի օդանավակայանին․ կա զոհ

Սիրիայի Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հրթիռային հարձակման պատճառով: Այդ մասին հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հարձակում է սկսել սիրիական Հալեպ քաղաքի արվարձանների վրա, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը, զոհվել է մեկ սիրիացի զինվոր։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջազգային օդանավակայանը դադարել է աշխատանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում