Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Նմանատիպ
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է 0-ից -4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Երևանում մայիսի 2-ին կեսօրից հետո, մայիսի 3-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 2-ին կեսօրից հետո, մայիսի 3-ին, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ին և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին, 6-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Արցախում մայիսի 2-ին և 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում