Սյունիքի մարզում «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը սկսելու համար կառավարությունը 236 միլիոն դոլարի վարկ է ներգրավում
02/05/2023 15:56
Նմանատիպ
Սյունիքի մարզում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանն ավելի քան 236 միլիոն դոլարի վարկ է ներգրավում։ Վարկային միջոցներն օգտագործվելու են Քաջարանի հատվածում շուրջ 32 կիլոմետր երկարությամբ թունելի, 17 կամրջի, Լիճքի հատվածում, ինչպես նաև Մեղրիի շրջանցիկ հատվածում 2 թունելի կառուցման համար։
Համապատասխան համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը։ Գումարը հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։
Նախագծային աշխատանքները կատարված են: Այս տարի նախատեսվում են սկսել շինարարական աշխատանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում