«Սևան Ստարտափ Սամմիթի» անցկացման համար հատկացվել է նոր տարածք
03/05/2023 00:48
Նմանատիպ
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում:
Այս մասին հիմնադրամը հայտարարություն է տարածել իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
«Երկար սպասված այս պայմանագիրը ամուր հիմքեր է տալիս մեզ վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը, և այս տարի ինչպես նախկինում հուլիսի վերջին շաբաթը հավաքվել մեկ հարկի տակ և իրականություն դարձնել երկար սպասված #SevanStartupSummit2023-ը»,-նշված է գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում