Չուվուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար՝ «սադրանքների պատճառով»
Նմանատիպ
Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք փակել ենք Հայաստանի համար օդային տարածքը՝ երրորդ երկրներ թռիչքների համար։ Անհրաժեշտության դեպքում մենք ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց օդանավերին և մասնավոր ինքնաթիռներին թույլ չենք տա թռչել մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, մենք այլ միջոցների կգնանք», – ասել է նա։
«Սադրանք» ասելով՝ Չավուշօղլուն նկատի է ունեցել օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը: Հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում