Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. այս մաիսն ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին մայիսի 2-ի երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրում:

«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, զոհեր և վիրավորներ չկան», – ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում