Հույս ունենք, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն. Ալիև
Նմանատիպ
Բաքուն առաջընթացի հույս ունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններից։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովում։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ ԱՄՆ-ում ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ:
«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի չորս տարբերակ է ուղարկել Երևան, որոնց պատասխանը ստացել է ԱՄՆ-ի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ առանց դրա Վաշինգտոնում նախարարների հանդիպումը անօգուտ կլիներ։
Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «գոյություն չունեցող» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ խոչընդոտում է արդյունքին։
Ալիևը նաև հայտարարել է, որ Երևանի կողմից կառուցողական մոտեցման բացակայության դեպքում երկրների միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում