Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան դարձել է եվրոպական «Hotelstars» միության անդամ
![Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան դարձել է եվրոպական «Hotelstars» միության անդամ](https://times.am/v3/wp-content/uploads/2023/05/4c52faa0e82ec45c27eb9fa5bc64f5ca-e1683122476575-1024x527.png)
Նմանատիպ
Եվրոպական հյուրընկալության մասնագիտական HOTREC ասոցիացիան և «Hotelstars» union-ը («Հոթելսթարս» միություն (ՀՍՄ) իրենց 5-րդ Ընդհանուր ժողովում ընդունել են Հայաստանին՝ որպես նոր անդամ: Հայաստանը երրորդ եվրոպական երկիրն է Կովկասում, որը միացել է HOTREC-ին և ՀՍՄ-ին՝ Ադրբեջանից և Վրաստանից հետո։ Դիտորդի կարգավիճակով Հայաստանը կկարողանա մասնակցել կազմակերպությունների հանդիպումներին, խորը պատկերացում կազմել Եվրոպայում հյուրանոցների ներդաշնակեցված դասակարգման վերաբերյալ և այսուհետ ակտիվորեն մասնակցել տեխնիկական քննարկումներին:
«Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանին եվրոպական աստղային ընտանիքում և ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել մեր շարքերը այս կերպ: Համբավը, որն այժմ վայելում է ՀՍՄ համակարգը Եվրոպայի սահմաններից դուրս, տպավորիչ է: Այն ուժեղացնում է մեզ հատկապես այն փուլում, երբ մենք կանգնած ենք մեր չափանիշների նորացված կատալոգի վերանայման խնդրի առջև, ինչը մենք նախաձեռնել ենք մեր վերջին Ընդհանուր ժողովի ժամանակ»,- ընդգծել է ՀՍՄ նախագահ Մարկուս Լյութեն։
Ներկայումս Հայաստանի կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի, համագործակցելով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ, մշակում է նոր օրինագիծ հյուրանոցների դասակարգման նոր համակարգի վերաբերյալ, որտեղ ասոցիացիան կզբաղվի ոլորտի չափանիշների սահմանմամբ, հյուրանոցների դասակարգմամբ և հավաստագրմամբ: HOTREC-ին և «Հոթելսթարս» միությանն անդամակցության շնորհիվ մենք ակնկալում ենք մեր երկրի ճանաչելիության և իր նկատմամբ վստահության հսկայական խթան և մրցակցային առավելություն այն հյուրանոցների համար, որոնք միանում են միջազգային համադրելի և վստահելի չափանիշների այս համակարգին», – եզրափակեց Միքայել Մայրապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում