Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
04/05/2023 02:01
Նմանատիպ
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Երևանի Միկա մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Զոնաթան Պիսարոյին:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ազիզյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը դարձել են ԵԱ-ի փոխչեմպիոններ:
Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում