Ինչու՞ էնվազել ալյուրի գինը Հայաստանում․ ՄՊՀ
04/05/2023 11:51
Նմանատիպ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ցորենի և այլուրի շուկաներում 2022 թվականի ապրիլից մինչ 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունները։
Այս մասին հայտարարություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ)։
Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը: Մասնավորապես ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի 63.2 դրամ փոփոխությանը՝ հաշվի առնելով, որ ցորենի գինը կազմում է ալյուրի ինքնարժեքի 80 տոկոսը։
Մանրամասները՝ գրաֆիկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում