Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետը ներառել է պետական սահմանային անցակետերի շարքում
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանություններն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա՝ Լաչինի միջանցքում ապրիլի քսաներեքին ապօրինաբար տեղադրված անցակետը ներառել են պետական սահմանային անցակետերի շարքում:
Համապատասխան փոփոխությունները կատարվել են «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գտնվում են»։
Որոշումն ընդունվել է Ադրբեջանի նախարարների կաբինետի կողմից, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում