Բելգիան ու Նիդերլանդները պատրաստակամ են շարունակել աջակցությունն Ուկրաինային

Բելգիան ու Նիդերլանդները պատրաստակամ են շարունակել աջակցությունն Ուկրաինային

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն հայտնել է, որ Նիդերլանդներում է՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն այցով գտնվում է Հաագայում։

«Գնացինք Հաագա՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Մեր աջակցությունն Ուկրաինային անփոփոխ է: Հանդիպումը հատկապես կարևոր է, երբ Հոլանդիան հիշում է պատերազմի զոհերին և տոնում է ազատությունն ու ժողովրդավարությունը», – գրել է Դե Կրոուն ին Twitter-յան միկրոբլոգում:

Նիդերլանդներում այսօր Հիշատակի օր է՝ ի խոնարհում ռազմական հակամարտությունների զոհերի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հոլանդացիների, իսկ հաջորդ օրը նացիստական օկուպացիայից ազատագրման օրն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում