Ստեփանավանում կարող են արտադրվել չեխական «Balus Tech» ընկերության օդանավեր
04/05/2023 16:33
Նմանատիպ
Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում` ավիացիայի։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան` նշելով` հնարավոր է, որ Ստեփանավան քաղաքում արտադրվեն չեխական «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր:
«Չեխ–հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու այստեղ` Պրահայում, և այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն»,– նշել է վարչապետ Ֆիալան։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում