19.1 C
Yerevan

Մոսկվան ԱԹՍ-ների հարձակման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին, Սպիտակ տունը հերքում է

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Կրեմլի վրա Կիևի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում, անկասկած, կանգնած է Վաշինգտոնը: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած. նման որոշումները՝ նպատակների սահմանումը, միջոցները, Կիևին ամեն ինչ թելադրվում է Վաշինգտոնից։ Մենք քաջատեղյակ ենք»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև հավելել է, որ Կրեմլի վրա անօդաչու սարքերով հարձակման փորձից հետո անվտանգության համակարգերն ավելի կուժեղացվեն։

Նաև ճեպազրույցում մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլի վրա հարձակումը հերքելու Կիևի և Վաշինգտոնի փորձերը ծիծաղելի են, քանի որ նման հարձակումների մասին որոշումը կայացվում է ԱՄՆ-ում, իսկ Ուկրաինան իրականացնում է դրանք։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին իր հերթին CNN հեռուստաալիքի եթերում «ծիծաղելի» է համարել Ռուսաստանի Դաշնությունում արված հայտարարությունները Կրեմլի վրա հարձակումներին Վաշինգտոնի ենթադրյալ մասնակցության մասին։

«ԱՄՆ-ն այս ամենի հետ կապ չունի։ Մենք իսկապես չգիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում և փորձում ենք հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ: Այնուամենայնիվ, եթե անկեղծ լինենք, մենք պարզապես չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ», – ընդգծել է Սպիտակ տան խոսնակը։

spot_imgspot_img