Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի եզրագիծը հատելուն. Բլինքեն
Նմանատիպ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ–ում մի քանի օր տեւած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց եւ խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։
Այս մասին մայիսի 4–ին ԱՄՆ–ում բանակցությունների եզրափակիչ նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես եւ ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի եւ հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաեւ հիմնականում կբխի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերից եւ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը եւ հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն։
Մենք բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ–ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին հատելու եզրագիծը, եւ նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունը իրական է, եւ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել »,– ասել է Բլինքենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում