26.1 C
Yerevan

ԱՄՆ֊ը ճանաչում է Իսրայելի ազատ գործելու իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ստեղծել

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Միացյալ Նահանգները ճանաչում է Իսրայելի ազատ գործելու իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտում։

«Մենք Իրանին հասկացրել ենք, որ նրան ոչ մի դեպքում թույլ չի տրվելու միջուկային զենք ձեռք բերել: Ինչպես բազմիցս հաստատել է նախագահ Ջո Բայդենը, նա կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այս հայտարարությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ ճանաչելով Իսրայելի գործողությունների ազատությունը», – ասել է Սալիվանը:

Միևնույն ժամանակ, ըստ Սալիվանի, ԱՄՆ-ն շարունակում է «դիվանագիտական համագործակցությունը» Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում։ Սպիտակ տան ներկայացուցիչը պարզաբանել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալը «ոչինչ չստանալով փոխարեն» «ողբերգական սխալ» է։

2015 թվականին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր։ Երկրները պարտավորվել են պատժամիջոցներ չկիրառել Իրանի դեմ՝ միջուկային զենք ստեղծելուց հրաժարվելու և միջուկային ցենտրիֆուգների քանակը նվազեցնելու դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ գործարքից՝ Իրանին մեղադրելով գործարքը խախտելու համար։ Ի պատասխան՝ Թեհրանը հրաժարվել է իր որոշ պարտավորություններից և վերսկսել է ուրանի հարստացումը համաձայնեցված մակարդակից ավելի։ 2021 թվականի սեպտեմբերին Բայդենը ցանկություն է հայտնել վերադառնալ Իրանի հետ գործարքին, սակայն հետագա բանակցությունները դեռևս չեն հանգեցրել նոր համաձայնագրի։

spot_imgspot_img