Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան փլուզումներ
Նմանատիպ
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում և դրա հարակից տարածքներում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: 2 շենք փլուզվել է: Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ մահացել է սանդուղքից ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ցերեկը ժամը 2:42-ին: Օջախը գտնվել է Իսիկավայի Նոտո թերակղզում, 12 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա, այնուամենայնիվ, Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ մերձափնյա շրջաններում ծովի մակարդակը կարող է փոխվել:
Սուզու քաղաքում մի տղամարդ ընկել է սանդուղքից և սրտի կաթված ստացել: Քաղաքում նաև երկու շենք է փլուզվել, որոնց փլատակներում կարող է մեկական մարդ լինել:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժի հատվածում շուրջ մեկ շաբաթ կարող են կրկին ցնցումներ գրանցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում