«Վագներ» մասնավոր բանակը մայիսի 10-ին կլքի Բախմուտը․ Եվգենի Պրիգոժին

«Վագներ» մասնավոր բանակը մայիսի 10-ին կլքի Բախմուտը․ Եվգենի Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ իր մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը, եթե զինամթերքի պակասը չլրացվի։ Այդ մասին նա հայտնել է տելեգրամյան տեսաուղերձում։

Պրիգոժինի խոսքով՝ զինամթերքի բացակայության պատճառով վագներականների կորուստներն օրեցօր ավելանում են։

«Չնայած դրան, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների խորհուրդը որոշել է պահել իր դիրքերը և շարունակել հարձակումը Բախմուտի վրա մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, որպեսզի ռուսների համար սրբազան տոնը՝ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, դիմավորվի ռուսական զենքի փայլով», – ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բախմուտ քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար: Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում։

Հայտնի է, որ ռուսական ուժերը վերահսկում են քաղաքի կեսից ավելին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում