Արհեստական բանականությունը ահռելի հնարավորություններ է ստեղծում, բայց այդ ամենին պետք է մոտենալ մտածված. Apple

Արհեստական բանականությունը ահռելի հնարավորություններ է ստեղծում, բայց այդ ամենին պետք է մոտենալ մտածված. Apple

Մինչ Microsoft-ը, Google-ը և մի շարք այլ ընկերություններ կատարելագործում են արհեստական ինտելեկտի իրենց տարբերակը, տեխնոլոգիական հսկա Apple-ը առայժմ շատ բան չի ցուցադրում և չի խոսում տեխնոլոգիայի մասին։

Ընկերության եկամուտների հաշվետվության ժամանակ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը պատասխանել է լրագրողների հարցերին և նշել, որ գեներացնող արհեստական ինտելեկտը հսկայական ներուժ ունի։

«Կարծում եմ՝ պետք է կշռադատված և մտածված լինել, թե ինչպես եք մոտենում AI-ին։ Կան մի շարք հարցեր, որոնք պետք է լուծվեն ըստ հաջորդականություն, բայց ներուժը, իսկապես շատ հետաքրքիր է»,- նշել է Թիմ Քուքը։

Apple AI-ը արդեն ինտեգրել է Apple Watch и iPhone-ում, բայց ընկերությունը դեռ ոչինչ չի ասում գեներացնող արհեստական բանականության մասին։ Սա Openais ChatGPT չաթ բոտի հիմքում ընկած տեխնոլոգիան է, որը մեր օրերում բոլորը ամենատարբեր հարցերով օգտագործում են։

«Մենք դիտարկում ենք AI-ը որպես հանճարեղ մի բան և շարունակում ենք այն ներդնել մեր տեխնոլոգիաներում, մինչնույն ժամանակ շատ երկար մտածելով և նրբորեն օգտագործելով ամեն բան»,- նշել է Թիմ Քուքը։

Քուքի մեկնաբանությունները կարելի է դիտարկել՝ սորպես քննադատություն ուղղված Microsoft-ին և Google-ին, որոնք շտապել են գեներացնող արհեստական բանականությունը ինտեգրել իրենք որոնողական համակարգերում։

Apple-ը ունի համակարգեր, ինչպիսիք են iPhone-երի Siri վիրտուալ ձայնային օգնականը կամ Safari-ին, Maps-ը, որտեղ վաղուց կարող էր ինտեգրել գեներացնող AI-ը, բայց ընկերությունը չի շտապում և առաջիկա նախագծերի մասին փակագծերը չի բացում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում