Չարլզ 3-րդը թագադրվեց իբրև Մեծ Բրիտանիայի թագավոր
Նմանատիպ
Աշխարհի տարբեր մասերից մարկանց բազմությունն հավաքվել էր Լոնդոնում, որտեղ այսօր՝ մայիսի 6-ին, տեղի ունեցավ Չարլզ 3-րդի թագադրման պաշտոնական արարողությունը:
Սա վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումն էր:
Չարլզը 3-րդ հաջորդեց իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն․ հիշեցնենք, որ վերջինս մահացավ է 2022 թվականի սեպտեմբերին՝ պաշտոնապես լինելով Մեծ Բրիտանիայի ամենաերկարամյա կառավարած միապետը (70 տարի գահին)։
74 –ամյա Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին դրվեց Սուրբ Էդվարդի 360 տարեկան թագը:
Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվեց որպես Միացյալ Թագավորության թագուհի: Հիշեցնենք, որ Չարլզի առաջին կինը՝ արքայադուստր Դիանան, ողբերգական ավտովթարի զոհ դարձավ 1997թ-ին Փարիզում։
Թագավոր Չարլզը կնոջ՝ թագուհի Կամիլայի և թագավորական ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ, թագադրումից հետո Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունել է հավաքվածներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում