Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը
Նմանատիպ
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը:
351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի և փրկության առիթ:
Այսօր էլ մենք Տիրոջ Խաչի խորհրդով փնտրում ենք աստվածային կենարար ներկայությունը:
Թեև մենք ավելի հաճախ Աստծուն հիշում ենք փորձության ու նեղության պահերին, այնուամենայնիվ Տիրոջ Խաչի խորհուրդը դրանով չի փոխվում, այն շարունակում է իր լույսով մխիթարել ու զորացնել մեզ, առաջնորդել դեպի Գողգոթա, դեպի փրկություն:
Այսօր Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է եկեղեցին և մեր հոգիների դատարկությունը լցնում աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում