Բաքվում գեներալ Լենցովի բանակցությունները դրական արդյունք չեն ունեցել
07/05/2023 13:38
Նմանատիպ
Արցախում ռուս խաղաղապահների ղեկավար Լենցովի գլխավորությամբ Բաքվում կայացած քննարկումներում հաջողության հասնել չի հաջողվել: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», – ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում