Բենզեման նվաճեց կարիերայի 33-րդ տիտղոսը
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի գավաթի եզրափակչում «Օսասունայի» նկատմամբ մադրիդցիների հաղթանակի (2:1) շնորհիվ նվաճել է իր կարիերայի 33-րդ տիտղոսը։ Հարձակվողն այս կերպ դարձել է ամենատիտղոսակիր ֆրանսիացի ֆուտբոլիստը պատմության մեջ։
Մադրիդի «Ռեալի» կազմում Բենզեման 2011 թվականից ի վեր նվաճել է 25 տիտղոս՝ հաղթելով Լա Լիգայում (4 անգամ), Իսպանիայի Արքայական գավաթում (2), Իսպանիայի Սուպերգավաթում (5), Չեմպիոնների լիգայում (5), Եվրոպայի Սուպերգավաթում (5) և Աշխարհի ակումբային առաջնությունում (4): Ֆրանսիացին հավասարվել է մադրիդցիների նախկին խաղացող Մարսելոյին, որը նույնպես 2007-ից 2022 թվականներին ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս:
Բենզեման 2005-ից 2008 թվականներին «Լիոնի» հետ նվաճել է 7 տիտղոս՝ 4 անգամ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունում, 1 անգամ՝ Ֆրանսիայի գավաթում, 2 անգամ էլ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթում։
Բենզեման մեկ տիտղոս էլ նվաճել է Ֆրանսիայի հավաքականի հետ՝ 2021 թվականին հաղթելով Ազգերի լիգայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում