Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+ 7, ցերեկը՝ + 12 + 16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 18 + 20,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 13 + 16,

Լոռիում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 13 + 16,

Տավուշում՝ գիշերը՝ +7 + 10, ցերեկը՝ + 15 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 10 + 13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 19 + 21,

Արարատում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 22 + 24,

Արմավիրում՝ գիշերը՝ +10 + 12, ցերեկը՝ + 21 + 23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 11 + 14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +22 +24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 21 + 26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 8 , ցերեկը՝ + 19 + 22,

Արցախում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 22 + 26։

Հետևեք մեզ նաև Telegram-ում