Ու՞ր են սիրում ճամփորդել ռուսաստանցի զբոսաշրջիկները

Ու՞ր են սիրում ճամփորդել ռուսաստանցի զբոսաշրջիկները

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հրապարակել է 2023-ի առաջին քառորդում Ռուսաստանից դեպի արտերկիր ուղևորությունների տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ իրականացվել է 4 մլն 896 հազար 249 ուղևորություն, որը 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 26.6%-ով ավել է, իսկ COVID-19 համաճարակին նախորդած 2019-ի առաջին քարորդի համեմատ 41,6%-ով ավելի քիչ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ 2023-ի առաջին քառորդում ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղությունը եղել է Թուրքիան:

Այդ ընթացքում Ռուսաստանից դեպի Թուրքիա իրականացվել է 772 հազար 681 ճամփորդություն: Վերոնշյալ տվյալների համաձայն՝ 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 26,7% աճ, իսկ 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 142% աճ:

2023-ի առաջին քառորդում Թուրքիայից հետո ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի երկիրը եղել է Թայլանդը: Հունվար-մարտ ամիսների ընթացքում գրանցվել է 566 հազար 425 ռուս զբոսաշրջիկի մուտք Թայլանդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում