«Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը շարունակվում է

«Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը շարունակվում է

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շատ մեծ առավելությամբ շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը։

Նորվեգացին արդեն 35 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 70 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել վարկանիշը։ Ընդ որում, նա այս մրցաշրջանում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով հատել է 30 գոլի շեմը թոփ-5 առաջնության խաղերում։

Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։

Երկրորդ տեղում ԱՊԼ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է 26 գոլով։ 3-4-րդ տեղերը կիսում են Լիգա 1-ի երկու ներկայացուցիչ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ալեքսանդր Լակազետը («Լիոն»)․ նրանք այս պահի դրությամբ վաստակել են 48-ական միավոր (24 գոլ)։

Իսկ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը եզրափակում է լավագույն հնգյակը 23 գոլ։

«Ոսկե խաղակոշիկ»․ Լավագույն հնգյակն այս պահի դրությամբ

1․ Էրլինգ Հոլանդ – 70 միավոր (35 գոլ x 2 գործակից)
2․ Հարի Քեյն – 52 միավոր (26 գոլ x 2 գործակից)
3․ Կիլիան Մբապե – 48 միավոր (24 գոլ x 2 գործակից)
4. Ալեքսանդր Լակազետ – 48 միավոր (24 գոլ x 2 գործակից)
5․ Վիկտոր Օսիմհեն – 46 միավոր (23 գոլ x 2 գործակից)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում