Սպասվում է փոփոխական եղանակ
08/05/2023 13:49
Նմանատիպ
Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, մայիսի 9-ին, 13-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի և 9-ի ցերեկը կնվազի՝ 2-3, մայիսի 10-ին, 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Մարզերում մայիսի 8-ին ցերեկը, մայիսի 9-ին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-ի և 12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մայիսի 8-ին և 9-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում