Փետրվարի 6-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գրանցվել է 33077 երկրաշարժ
08/05/2023 19:30
Նմանատիպ
«2023 թվականի փետրվարից ի վեր Թուրքիայում գրանցվել է ավելի քան 33 հազար երկրաշարժ»,- հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։
Պաշտոնական տվյալներով Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում