Հայտնի է առաջին մասնագիտությունը, որը կփոխարինվի արհեստական բանականությամբ
Նմանատիպ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որը հայտնի է արհեստական ինտելեկտի զարգացման մեջ իր ներդրումներով, ասել է, որ AI չաթ-բոտերը կօգնեն երեխաներին սովորել կարդալ և բարելավել գրելու հմտությունները 18 ամսվա ընթացքում, ինչի արդյունքում էլ ուսուցիչները ժամանակի ընթացքում կփոխարինվեն ռոբոտ ուսուցիչներով:
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ռոբոտաշինական ուսուցիչներն ավելի էժան կլինեն, քան մարդ ուսուցիչները։ Բացի այդ, ապագայում այս տեխնոլոգիան կնվազեցնի անհավասարությունն աշխարհում։
Բիլ Գեյթսն ընդգծել է նաև, որ գրել սովորելը համակարգչի համար մինչ այժմ անհավանական բարդ խնդիր է եղել։ Թեև ուսուցիչները ուշադրություն են դարձնում այնպիսի հատկանիշների, ինչպիսիք են կառուցվածքն ու հստակությունը, համակարգիչները չեն կարող դա անել, քանի որ վերլուծության այս մակարդակը դժվար է մշակողների համար կրկնօրինակել կոդով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում