Հայաստանի անվտանգային միջավայրը հարաբերական կայուն է. ԳՇ պետ
09/05/2023 13:31
Նմանատիպ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանի անվտանգային միջավայրը ներկա դրությամբ հարաբերական կայուն է գնահատում:
Այս մասին Ասրյանն ասել է մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում:
«Անվտանգությունը սանդղակով չի գնահատվում: Անվտանգությունը իրադրությամբ է գնահատվում, կայունությամբ: Ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն»,-ասել է նա:
Ըստ նրա՝ իրավիճակը հսկվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների կողմից:
ԳՇ պետի խոսքով՝ ռազմական անվտանգության ապահովման համար պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բոլոր քայլերը համապատասխանում են իրականությանը, համապատասխան աշխատանքներ են ընթանում: «Այո՛, շատ դժվար է, սակայն ձգտելու ենք հասնել այդ իրականությանը»,-հավաստիացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում