Ուկրաինայում հրթիռակոծությունից զոհվել է AFP-ի լրագրողը
10/05/2023 00:50
Նմանատիպ
Ֆրանս-Պրես գործակալության (Agence France-Presse) տեսանյութերի համակարգող Արման Սոլդենը երեքշաբթի՝ մայիսի 9-ին, հրթիռակոծության հետևանքով սպանվել է Ուկրաինայի արևելքում Չասով Յարի մոտ, հայտնում են AFP-ի լրագրողները, ովքեր ականատես են եղել դեպքին:
Հրետոկոծությունը տեղի է ունեցել Բախմուտի մերձակա քաղաքի ծայրամասում, որը մի քանի ամիս շարունակ արևելյան Ուկրաինայի մարտերի էպիկենտրոնն է:
AFP-ի թիմը հրթիռակոծվել է «Գրադ»-ի հրթիռներով, երբ նրանք մի խումբ ուկրաինացի զինվորների հետ են եղել: 32-ամյա Սոլդենը զոհվել է, երբ հրթիռը դիպել է վայրին, որտեղ նա պառկած է եղել: Թիմի մնացած անդամներն անվնաս են մնացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում